ԱԺ-ն հաստատեց բյուջեն ու վավերացրեց ԵՏՄ-ին միանալու փաստաթուղթը

Աժ-ում այսօր ընդունվեցին երկու կարևոր փաստաթուղթ: Նախ 69 կողմ, 46 դեմ և 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց ՀՀ պետական բյուջեն:

Այնուհետև քվեարկության դրվեց «2014 թ. հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված» Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» փաստաթուղթը: Քվեարկության արդյունքում այս փաստաթղթին կողմ քվեարկեցին 103 պատգամավորներ, դեմ` 7-ը, իսկ ձեռնպահ մնաց մեկ պատգամավոր: Որոշումը ընդունվեց ծափահարությունների ներքո:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել