Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր հանձնարարություն է տվել «Նախախորհրդարան» քաղաքացիական նախաձեռնության անդամների ավտոմեքենաների հրկիզման քրեական գործերը կենտրոնացնել ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության վարույթում:
Այս մասին Իրավաբան.net-ին հաղորդեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: Նա ասաց. «7 տարբեր քրեական գործեր, որոնք քննվում են Երևան քաղաքի տարբեր քննչական բաժինների վարույթով, քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հանձնարարությամբ կենտրոնացվել են Երևանի քննչական վարչության վարույթում, և նախաքննությունն այդ բոլոր յոթ գործերով կշարունակվի քննչական վարչությունում»:
Հիշեցնենք` համաձայն «Նախախորհրդարան» հայտարարության` նոյեմբերի 27–ի գիշերը Երևանի տարբեր հատվածներում հրկիզվել են շարժման մասնակիցների յոթ ավտոմեքենաները։
Լուսանկարը` «Նախախորհրդարան» ֆեյսբուքյան էջից