Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Դեկտեմբերի 1-ին, ժամը 20.30-ին,  «Մերսեդես Բենց»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը  Երևան-Մասիս մայրուղու Ներքին Չարբախի թիվ 230 հողատարածքի մոտ վրաերթի է ենթարկել մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:  

***  

Դեկտեմբերի 2-ին, ժամը 1.30-ին, Երևանի Բաղրամյան պողոտայում «Կիա» մակնիշի ավտոմեքենա է բախվել մայթեզրի քարերին, ինչի հետևանքով վարորդը ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց: Կատարվում է քննություն:  

***  

Դեկտեմբերի 1-ին, ժամը 12.15-ին, հիվանդանոց բուժօգնության է դիմել 76-ամյա տղամարդ և հայտարարել, որ նույն օրը, ժամը 11.30-ին, Երևանի Անդրանիկի փողոցում  անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել իրեն և թողնելով անօգնական վիճակում՝ հեռացել է: Կատարվում է քննություն:  

***  

Դեկտեմբերի 1-ին, ժամը 19.15-ին,   «Ֆիատ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի  Դավիթ Բեկի փողոցի թիվ 286/6 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 45-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:  

***  

Դեկտեմբերի 1-ին, ժամը 16.25-ին, ՃՈ ՕԿԿ-ից  ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 15.40-ին, անգիտակից վիճակում «Օպել» մակնիշի ավտոմեքենայով հիվանդանոց է տեղափոխվել 27-ամյա քաղաքացուհի, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու: Նույն օրը, ժամը 18.00-ին, բաժին է ներկայացել 31-ամյա մի տղամարդ և հայտնել, որ նույն օրը ժամը 14.35-ին, Երևանի  Ազատության պողոտայի թիվ 12 հասցեի մոտ իր վարած հիշյալ ավտոմեքենան հետընթաց վարելիս դիպել է քաղաքացուհուն, վերջինս վայր է ընկել և ստացել նշված վնասվածքը: Կատարվում է քննություն:  

***  

Դեկտեմբերի 1-ին, ժամը 16.45-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Ն. Աշտարակեցու փողոցի վերջնամասում   «Իվեկո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևորուհին  վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:  

***  

Դեկտեմբերի 2-ին, ժամը 1.20-ի սահմաններում, «Մերսեդես Բենս Ե-230» մակնիշի ավտոմեքենայի վարորդը  Արտաշատ քաղաքի  Օգոստոսի 23-ի փողոցի թիվ 107 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 41-ամյա քաղաքացուհու և իր մեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց: Կատարվում է քննություն:  

***  

Դեկտեմբերի 1-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 41-րդ կմ-ին իրար  են բախվել «Մազդա» և «Ֆոլքսվագեն»  մակնիշի  ավտոմեքենաներ: «Ֆոլքսվագեն»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:  

***  

Դեկտեմբերի 1-ին, ժամը 21.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենայի  վարորդը  Զովունի գյուղում վրաերթի է ենթարկել 27-ամյա քաղաքացուհու և տեղափոխել նրան  հիվանդանոց: Կատարվում է քննություն:  

***  

Դեկտեմբերի 1-ին, ժամը 12.00-ի սահմաններում, «Օպել Վաուխալ»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կապանի Մ. Ստեփանյան փողոցի թիվ 2-րդ շենքի դիմաց ընկած հատվածում, վրաերթի է ենթարկել 12-ամյա պատանու, այնուհետև մարմնական վնասվածքներով տեղափոխել հիվանդանոց և ներկայացել ոստիկանություն: Կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել