Թմրանյութ` աղցանի միջից

ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչությունից տեղեկացնում են, որ նոյեմբերի 28-ին, ժամը 16:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Ն. Կ.-ի անվամբ քաղաքացի Խ. Մ.-ի բերած հանձնուքի աղցանի միջից հայտնաբերել են 1,6 գրամ ընդհանուր կշռով պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված 18 գնդիկ: Գնդիկների մեջ առկա էր կանաչավուն խոտանման զանգված, ինչն առգրավվել և ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել