ՀՀ Արդարադատության խորհրդի աշխատակազմը հրապարակել է հայտարարությոյւն հետևյալ բովանդակությամբ:
Հիմք ընդունելով ՀՀ դատական օրենսգրքի 115.1-րդ հոդվածի 8-րդ մասը` տեղեկացվում է, որ դատավորների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության խորհրդում հարցազրույցը տեղի է ունենալու 2014 թվականի դեկտեմբերի 10-12 ընկած ժամանակահատվածում` Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական շենքում: