Պրոբացիոն ծառայության ներդրման քայլերից մեկն էլ պիլոտայի փորձարկումներն են: Մինչ այս, տարբեր պաշտոնյաներ նշել են, որ 2015թ. նախատեսվում է իրականացնել պրոբացիոն ծառայության պիլոտային երկու ծրագրեր` մարզերից մեկում և Երևանում:
Այսօր Իրավաբան.net-ը հետաքրքրվեց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանից, թե երբ են նախատեսում մեկնարկել պիլոտային ծրագրերը, ինչին ի պատասխան նախարարն ասաց.
«Պիլոտային փորձարկում կլինի, թե չէ, դա դեռևս որոշվում է, որովհետև մենք կարող է իրականում որոշում կայացնենք ու ամբողջ ծավալով ներդնենք այդ համակարգը, ես կարծում եմ, որ իրատեսական է, որպեսզի մենք այդ համակարգն ունենանք 2016թ. սկզբից»,- ասաց նախարարը:
Կարդացեք նաև` «Պատիժը հավասար չէ ազատազրկման». պրոբացիոն ծառայությունը կոտրում է արմատացած կարծրատիպը