ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր գեներալ-լեյտենանտ Գարեգին Գաբրիելյանին Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավոր ռազմական տեսչի առաջին տեղակալի պաշտոնում նշանակելու մասին: Հրամանագրում, մասնավորապես, նշված է.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով` որոշում եմ.
Գեներալ-լեյտենանտ Գարեգին Գաբրիելյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավոր ռազմական տեսչի առաջին տեղակալ»: