Դատական կատարողների միջազգային միության նախագահ Լեո Նետենի հրավերով ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը վաղը՝ նոյեմբերի 26-ին, երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Փարիզ:
Աշխատանքային այցի շրջանակում հայաստանյան պատվիրակությունը կմասնակցի նոյեմբերի 27-ից 28-ը կայանալիք Դատական կատարողների միջազգային միության խորհրդի ամենամյա լիագումար նիստին: Դատական կատարողների միջազգային միության տարեկան գործունեությունն ամփոփող այս միջոցառմանը կմասնակցեն ինչպես Միության անդամ, այնպես էլ դիտորդ երկրների 87 պատվիրակություններ:
Այս մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ծառայությունից։