Նոյեմբերի 21-ին սեփական դիմումի համաձայն, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ` զբաղեցրած պաշտոնից ազատվել է Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Վահե Հակոբյանը: Այս մասին տեղեկացրեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանը: Հիշեցնենք, որ Վահե Հակոբյանը մինչ այդ զբաղեցրել է Սյունիքի մարզպետի պաշտոնը: Տիկին Պողոսյանն Իրավաբան.net-ին հաղորդեց, որ կոմիտեի նախագահի պարտականությունները ժամանակավորապես իրականացնելու է նախագահի տեղակալներից Գագիկ Խաչատրյանը:
Կարդացեք նաև` Միլիարդատեր պաշտոնյան. Վահե Հակոբյանի տարեկան եկամուտը