«Պայքարելու ենք իրավական դաշտում». «Դուրս մեր գրպանից» նախաձեռնություն

«Դուրս մեր գրպանից» քաղաքացիական նախաձեռնությունը, որը զբաղվում է վարորդների իրավունքների պաշտպանությամբ պայքար է սկսել իրավական դաշտում: Այս մասին Իրավաբան.net-ին տեղեկացրեց նախաձեռնության անդամ Վարդան Հակոբյանը: Նա նաև փոխանցեց, որ ներկայումս նախաձեռնությունը դատական հայցեր է պատրաստում.

«ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության, Հայ փոստի և բանկերի գործունեության իրավաչափության առումով մենք դատական հայցեր ենք նախապատրաստում, որովհետև բոլոր այս մարմինների գործունեության մեջ իրավական խնդիրներ կան: Նրանք չարաշահում են վարչական գործառույթները, արդյունքում տուժում են վարորդները»,- ասաց պարոն Հակոբյանը:

Նա նաև փոխանցեց, որ այս դատական հայցերը պատրաստվում են վարորդների դիմումների հիման վրա: Ինչ վերաբերում է ավտոերթերին, ապա մեր զրուցակիցը փոխանցեց, որ մոտակա ժամանակահատվածում նմանաբնույթ ակցիաներ չեն լինի. «Առայժմ մենք որոշել ենք իրավական հարթությունում խնդիրները լուծել, որովհետև այս փուլում դրանց իմաստը դեռևս չկա»,- տեղեկացրեց պարոն Հակոբյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել