Հակակոռուպցիոն կոալիցիայի Սյունիքի մարզի նախաձեռնող խմբի քննարկումը Կապանում

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի գործադիր տնօրեն, «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի համակարգող/դրամաշնորհների պատասխանատու Արտակ Սարիբեկյանը հոկտեմբերի 29-ին հանդիպում ունեցավ Հակակոռուպցիոն կոալիցիայի Սյունիքի մարզի քաղաքացիական հասարակության կազմակերպություններից ձևավորված նախաձեռնող խմբի անդամների հետ: Կլոր սեղանի ընթացքում խմբի անդամները քննարկեցին մի շարք հարցեր, այդ թվում նաև ՀՀ 2014-2018թթ. հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծն ու ընդգծվեցին այդ շրջանակներում ՔՀԿ-ների մոնիթորինգային գործունեությունը: Արտակ Սարիբեկյանի կողմից մանրամասն ներկայացրեց այն բոլոր եղանակները, որոնց միջոցով կոալիցիայի անդամ կազմակերպությունները կկարողանան ընդգրկվել կոալիցիայի մոնիթարինգային ծրագրի մշակման աշխատանքներում:

Լուրեր

Իրադարձություններ