Գողացված 12 մեքենաներից հետաքննության ժամանակ քննիչը վերադարձրեց ընդամենը հինգ մեքենա, իսկ «ՊԱԶ» ավտոուսը և վեց «Ժիգուլիները» այդպես էլ մնացին օդից կախված:
(Գանգատից)
Ահազանգ ստանալով, որ ծառի տակ դիակ կա, մենք մեկնեցինք դեպքի վայր և պարզեցինք, որ դիակը մահացած չէ, քանի որ նա բարձրաձայն խոսում էր և մեզ ճանաչեց որպես թաղային լիազոր:
(Ցուցմունքից)
Պետրոսյանը պատուհանը ջարդելու միջոցով մուտք է գործել երաժշտասրահ ու գողացել երաժշտական 45 կասետներ` Արամ Ասատրյանի կատարմամբ: Նկատի ունենալով, որ վերջինս իրենից նվազ կարևորություն է ներկայացնում, որոշեցի քրեական գործ չհարուցել:
(Որոշումից)