Նախագահի հրամանագրով դադարեցվել է երկու դատավորների պաշտոնավարումը

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել դատավորներ Եվա Դարբինյանի և Իսկուհի Վարդանյանի լիազորությունները դադարած համարելու մասին: Նախագահի հրամանագրում, մասնավորապես, նշված է.

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետերով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 17-ի եզրակացությունները` որոշում եմ. 2014 թվականի հոկտեմբերի 22-ից դադարած համարել՝

1) Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Եվա Դարբինյանի լիազորությունները.

2) Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Իսկուհի Վարդանյանի լիազորությունները»:

Տեղեկատվության համար նշենք, որ ՀՀ դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի համաձայն դատավորի լիազորություններն Արդարադատության խորհրդի առաջարկությամբ դադարեցվում են Հանրապետության Նախագահի կողմից, եթե լրացել է նրա 65 տարին (պաշտոնավարման տարիքը):

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ