Ի կատարումն ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի 2014թ. աշխատանքային պլանի, ս.թ. հոկտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետություն են ժամանել ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի մասնագետները` հոկտեմբերի 22-ից 23-ը ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի ստանդարտացման և չափագիտական ծառայությունների պետերի անդրանիկ արտագնա համադրման կոմիտեի նիստին և հավաքներին մասնակցելու նպատակով: Հաղորդում է ՀՀ Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Համադրման կոմիտեի նիստի աշխատանքներին կմասնակցեն Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի Հանրապետությունների, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի մասնագետները և ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության ներկայացուցիչները, ովքեր միջոցառման օրակարգի համաձայն, կայցելեն նաև Երևանի չափագիտության ազգային ինստիտուտ:
Հայաստանում են ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի մասնագետները
![](/banner/BeFree24_Web-Banners_840x90 (1).png)
![](https://iravaban.net/wp-content/uploads/2014/10/Pashtpanutyan-Naxararutyun-DSC08147-copy-P-N.jpg)