Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքի Արշակունյաց, Բագրատունյաց պողոտաների և Թամանցիների փողոցի խաչմերուկում (Աշխատանքի հրապարակ) կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն:
2014 թ. հոկտեմբերի 23-ից նշված խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի նոր տեղադրված լուսացուցային սարքի միջոցով:
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Աշխատանքի հրապարակում. Տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը

