Հակակոռուպցիոն կոալիցիայի Շիրակի մարզի նախաձեռնող խմբի քննարկումը Գյումրիում

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ, «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանն այսօր հանդիպում ունեցավ Հակակոռուպցիոն կոալիցիայի Շիրակի մարզի քաղաքացիական հասարակության կազմակերպություններից ձևավորված նախաձեռնող խմբի անդամների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի տնտեսական հարցերով խորհրդատու Ալեսանդրո Զանտոն:

Կլոր սեղանի ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկվեց նաև ՀՀ 2014-2018թթ. հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծն ու ուղենշվեցին այդ շրջանակներում ՔՀԿ-ների մոնիթորինգային գործունեությունը: Պարոն Զադոյանը մանրամասն ներկայացրեց այն բոլոր ճանապարհները, որոնց միջոցով կոալիցիայի անդամ կազմակերպությունները կկարողանան ընդգրկվել կոալիցիայի մոնիթարինգային ծրագրի մշակման աշխատանքներում: Մանակիցները որոշեցին իմի բերել ՀՀ 2014-2018թթ. հակակոռուպցիոն ռազմավարության նախագծի և կոալիցիայի մոնիթարինգային ծրագրի վերաբերյալ իրենց գաղափարները և ներկայացնել քննարկման:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ