Կոտայքի մարզի թիվ 26 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմում առաջացել է մեկ թափուր տեղ:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածի 4-րդ մասով Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարում է.
Կոտայքի մարզի թիվ 26 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի թափուր տեղը համալրելու համար թեկնածուների դիմումները և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով ս.թ. հոկտեմբերի 16-ից մինչև հոկտեմբերի 20-ը` ժամը 18.00-ն:
Թեկնածուների առջև դրված պահանջներին և դիմումների ներկայացման պայմաններին կարող եք ավելի մանրամասն ծանոթանալ ՀՀ Կենտրոնական Ընտրական Հանձնոժողովի պաշտոնական կայքում: