Ճանապարհատրանսպորտային պատահարներ

Հոկտեմբերի 13-ին ոստիկանությունում հաղորդում էր ստացվել, որ «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 62-րդ կմ-ին բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Մարտունու բժշկական կենտրոն:
Հոկտեմբերի 17-ին, ժամը 23:00-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունում բաժնում հաղորդում է ստացվել, որ նշված պատահարի պահին մեքենայում գտնվող ուղևորներից մեկը՝ 1973 թ. ծնված Մարիամ Թորոսյանը, վերակենդանացման բաժանմունքում մահացել է: 
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Հոկտեմբերի 17-ին, ժամը 12.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Դավիթ-Բեկի փողոցում բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: 

Հոկտեմբերի 17-ին, ժամը 16.00-ին, «Դեյվու» մակնիշի ավտոմեքենան Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 71 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 2 քաղաքացիների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: 

Հոկտեմբերի 17-ին, ժամը 11.40-ին, անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Աճառյան փողոցի թիվ 32 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 1988 թ. ծնված Գոռ Խ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել