Համագործակցության հուշագիր ԱԻՆ-ում

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցավ ՀՀ ԱԻ նախարարության և Հյուսիսային Իռլանդիայի «Սիմփլի սերվինգ մինիսթրիս» բարեգործական կազմակերպության միջև հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը:

ԱԻ նախարարության կողմից հուշագիրը ստորագրեց նախարարության աշխատակազմի ղեկավար Համլետ Հակոբյանը, իսկ «Սիմփլի սերվինգ մինիսթրիս» կազմակերպության կողմից` Ֆրանկ Ռուբեռնը:

Հիմնական նպատակն աղետների ռիսկի նվազեցման գործում համագործակցությունն է: Կազմակերպությունը նպաստելու է Հայաստանի Հանրապետությունում աղետների արդյունավետ արձագանքմանը՝ բարեգործական հիմունքներով ԱԻ նախարարությանը տրամադրելով գույք և սարքավորումներ:

ԱԻ նախարարության կողմից հուշագրի դրույթների իրականացման պատասխանատու է նշանակվել ԱԻՆ վետերանների խորհրդի Արագածոտնի մարզային կառույցի ղեկավար Շամիր Շամիրյանը:

Լուսանկարը՝ mes.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել