Հայաստանում երդվյալ ատենակալների ինստիտուտի չի գործի. փաստաբան

Փաստաբան Երվանդ Վարոսյանը չի տեսնում երդվյալ ատենակալների մի մոդել, որը կգործի Հայաստանում: «Երդվյալ ատենակալների ինստիտուտը գործում է շատ երկրներում, գուցե ավելի լավ, քան դատավորի միանձնյա որոշումների կայացման ինստիտուտը, սակայն ես դեռ չեմ պատկերացնում այն մոդելը, որ այս ինստիտուտը կարողանա Հայաստանում լիարժեք գործել: Մենք դժվար կարողանանք ստեղծել մի համակարգ, որը կընտրի անաչառ երդվյալ ատենակալներ, որոնք շահագրգռված չեն լինի համապատասխան դատական գործով»,- պնդեց պարոն Վարոսյանը:

Նա նաև իր խոսքը հիմնավորեց բնակչության քանակի պակասով. «ԱՄՆ-ի որևէ նահանգում, երբ որ ընտրում են ատենակալների, ակնհայտ է, որ այդ մարդիկ անգամ չեն լսել գործի մասին, սակայն մենք այդ խնդիրը ունենալու ենք` չափի տեսանկյունից»,- եզրահանգեց փաստաբանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել