Այսօր գործարկվել է ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության պաշտոնական կայքը:
Լրատվությունը մեր օրերում պետական կառավարման մարմինների և դրանց գործունեության հանրային սեփականացման ամենաիրական ու ամենակարճ ուղին է: Յուրաքանչյուր ոք կարող է և իրավունք ունի տեղեկանալ պետական մարմինների գործունեության մասին, մասնակցություն ունենալ հանրային հետաքրքրություն ներկայացնող խնդիրների վերաբերյալ որոշումներ կայացնելու գործում:
Տեղեկացեք ոլորտին առնչվող օրենսդրությանը, հետևեք ՔԿՎ գործունեությանը և ձեր առաջարկություններով, դիտողություններով ու քաղաքացիական սրտացավությամբ դարձեք Քրեակատարողական հիմնարկների աշխատանքի կազմակերպման օղակներից մեկը:
ՀՀ Արդարադատության նախարարություն