Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 13-ից 14-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք:
Գրանցված մարմնական վնասվածք հասցնելու 9 դեպքից բացահայտվել է 8-ը: Բացահայտվել է գողության՝ 4, կաշառակերության 1 և խարդախության 5 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 4 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 8-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում
![](/banner/BeFree24_Web-Banner_840x90_02.png)
![](https://iravaban.net/wp-content/uploads/2014/08/ճանապարհային-ոստիկան-DSC00006-copy-440x293.jpg)