Խստացվում է պայքարը ապօրինի ծառահատումների դեմ. ՀՀ Բնապահպանության նախարարը հրաման է ստորագրել

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը հրաման է ստորագրել բնության հատուկ պահպանվող տարածքներում ապօրինի ծառահատումների դեմ պայքարի միջոցառումների խստացման մասին:

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներին հանձնարարվել է հրամանն ուժի մեջ մտնելու օրվանից եռօրյա ժամկետում ներկայացնել բնության հատուկ պահպանվող տարածքներում ապօրինի ծառահատումների կանխարգելման միջոցառումների ծրագիրը` համաձայնություն ստանալու դեպքում ընդգրկելով նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը:

ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների տնօրեններին հանձնարարվել է՝
1) հրամանն ուժի մեջ մտնելու օրվանից եռօրյա ժամկետում մշակել և հաստատել համապատասխան պետական ոչ առևտրային կազմակերպության պահպանությանը հանձնված բնության հատուկ պահպանվող տարածքներում ապօրինի ծառահատումների կանխարգելման միջոցառումների ծրագիրը` նախատեսելով շուրջօրյա հերթապահություն.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 27-ի N1535-Ն որոշման, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2011 թվականի նոյեմբերի 29-ի N226-Ա և Հայասանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2011 թվականի նոյեմբերի 29-ի N253-Ա համատեղ հրամանի և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2011 թվականի նոյեմբերի 29-ի N227-Ա, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի 2011 թվականի նոյեմբերի 30-ի N144-Ա և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2011 թվականի նոյեմբերի 29-ի N254-Ա համատեղ հրամանի պահանջներին համապատասխան կազմակերպել ոչ արտադրական նպատակներով անվճար թափուկ վառելափայտի մթերման և բացթողնման աշխատանքները:

Մանրամասները՝ ՀՀ Բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել