Ճանապարհատրանսպորտային պատահարներ. գրանցվել են նաև մահվան դեպքեր

Հոկտեմբերի 14-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Լոռու մարզի Դսեղ գյուղ տանող ճանապարհի 5-րդ կմ-ին «ՎԱԶ-21061» մակնիշի ավտոմեքենան կորցնելով կառավարումը՝ դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը:
Վարորդը՝ 1967 թ. ծնված Արմեն Ղազարյանը, տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:

Հոկտեմբերի 14-ին, ժամը 02.00-ին, «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 2 հասցեի դիմաց բախվել է «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի:
«Մերսեդես-Բենց»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ «Պորշ Կայեն»-ի վարորդը, թողնելով դեպքի վայրը, հեռացել է: 
Կատարվում է քննություն: 

Հոկտեմբերի 13-ին, ժամը 09.20-ի սահմաններում, «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Շահումյան գյուղում բախվել է տներից մեկի պատին, ինչի հետևանքով վարորդը՝ 1967 թ. ծնված Արթուր Առաքելյանը, տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:

Հոկտեմբերի 13-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 62-րդ կմ-ին «Նիսան» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել