Ազատ տեղաշարժվելու իրավունք. Այսօր ու՞մ դիմել անհարկի խոչընդոտների դեպքում՝ մարզերից Երևան տեղափոխվելիս

ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է հետևյալ հայտարարությունը:

«Հարգելի հայրենակիցներ,
ՀՀ Սահմանադրության 25-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերով գտնվող յուրաքանչյուր ոք ունի Հայաստանի Հանրապետության տարածքում ազատ տեղաշարժվելու և բնակավայր ընտրելու իրավունք:
Այն քաղաքացիները, ովքեր այսօր մարզերից Երևան տեղափոխվելիս կհանդիպեն անհարկի խոչընդոտների, խնդրում ենք դիմել ՀՀ ԱԺ Մարդու իրավուքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին՝ հետևյալ հեռախոսահամարով 011 513 – 314»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել