Ո՞ր փողոցներում է դադարեցվելու երթևեկությունը «Էրեբունի-Երևան 2796» տոնակատարության շրջանակում

Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ «Էրեբունի-Երևան 2796» տոնակատարության շրջանակում նախատեսված միջոցառումները պատշաճ մակարդակով անցկացնելու, ինչպես նաև տոնակատարության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով տրանսպորտային միջոցների երթևեկությունը դադարեցվելու է.

Հոկտեմբերի 11-ին

Ժամը 09:00 – 23:00` Էրեբունի փողոցի՝ Ազատամարտիկների – Էրեբունու փողոցների խաչմերուկից մինչև «Էրեբունի» արգելոց-թանգարան ընկած հատվածում

Հոկտեմբերի 12-ին

Ժամը 11:00 – 18:00` Թամանյան փողոցի՝ Իսահակյան և Մոսկովյան փողոցների միջև ընկած հատվածներում

Ժամը 12:00 – 15:00` Արգիշտիի փողոցում

Ժամը 13:30 – 15:00` Գր.Լուսավորչի փողոցում

Ժամը 14:00 – 22:00` Մաշտոցի պողոտայի՝ Հաղթանակի կամրջից մինչև Թումանյան փողոցն ընկած հատվածում

Ժամը 14:00 – 20:00` Շահումյան հրապարակում

Ժամը 14:00 – 23:00` Հանրապետության հրապարակում

Երևանի քաղաքապետարանը պատճառված ժամանակավոր անհարմարությունների համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել