ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ վերացվել է ՀՔԾ որոշումը

Ինչպես հաղորդում է ՀՀ Գլխավոր դատախազությունը, ՀՀ գլխավոր դատախազն՝ ուսումնասիրելով <<Իրազեկ քաղաքացիների միավորում>> խորհրդատվական հասարակական կազմակերպության հաղորդման և <<Հետք.am>> լրատվական կայքում զետեղված հրապարակման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերը և ստուգելով քրեական գործ հարուցելը մերժելու մասին ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչի սեպտեմբերի 22-ի որոշման օրինականությունը, որոշում է կայացրել՝
1.Վերացնել <<Իրազեկ քաղաքացիների միավորում>> խորհրդատվական հասարակական կազմակերպության հաղորդման և <<Հետք.am>> լրատվական կայքում զետեղված հրապարակման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին ՀՀ հատուկ քննչական ծառայության որոշումը և վերոհիշյալ դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցել քրեական գործ /Հոդված 164. Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչնդոտելը
1.Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով/:
2. Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել