ՀՀ Վճռաբեկ դատարանում շարունակվում է ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի պաշտոնի համար մրցույթի հարցազրույցային փուլը: Այս պահին այս փուլը անցել են մասնակիցներից 9-ը:
Քիչ առաջ հարցազրույցն ավարտեց «Հարկ վճարողների և գործարարների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության իրավախորհրդատու Դավիթ Հակոբյանը: Այս պահին հարցազրույց է հանձնում Եղիշե Կիրակոսյանը՝ ՀՀ Սահմանադրական դատարանի խորհրդական:
Հարցազրույցը անցկացվելու է երեք փուլերով, առաջին փուլում թեկնածուները խոսելու են անձնական տվյալներից, երկրորդում՝ մասնագիտական ունակություններն են ստուգվելու, իսկ երրորդը լեզվական հմտությունների ստուգումն է: Առաջին փուլի համար նապատեսված է 30 րոպե, մյուս երկու փուլերի՝ 40-ական րոպե: Հարցազրույցն անցկավելու է երեք օրերի ընթացքում:
Այս պահանջների շրջանակներում թեկնածուները գնահատվելու են ընդհանուր 100 միավորանոց համակարգով, անձնական հատկանիշների համար նախատեսված է 20 միավոր, երկրորդի՝ մասնագիտական որակների ստուգման փուլի՝ 55 և լեզվական կարողությունների` առավելագույնը մինչև 25 միավոր:
Տեղեկացնենք, որ հարցազրույցի փուլն անցած մասնակիցների միավորները կհրապարակվեն մրցույթի ավարտից հետո: