«ՀՀ 2015թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումների ժամանակացույց

Հրապարակվել է ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում «Հայաստանի Հանրապետության 2015թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումների ժամանակացույցը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային Ժողովի պաշտոնական կայքից:

ՀՀ Ազգային ժողովների մշտական հանձնաժողովների նիստը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին: Առանձին նիստերը մշտական հանձնաժողովներում նախատեսված են հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում: Քննարկումների ամփոփումը տեղի կունենա նոյեմբերի 6-ին, իսկ արդեն նոյեմբերի 7-ին նախատեսված է, որ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում «Հայաստանի Հանրապետության 2015թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումների արդյունքում ձեւավորված գրավոր առաջարկությունները կներկայացնի ՀՀ կառավարություն:

Նիստերի մասին մանրամասները և օրակարգը կարող եք գտնել ՀՀ Ազգային Ժողովի պաշտոնական կայքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել