Քրեական հետախուզության գլխավոր վարչության նոր պետ ՀՀ Ոստիկանությունում

ՀՀ ոստիկանության պետի 03.10.2014 թ. հրամանով ՀՀ Ոստիկանության գնդապետ Գագիկ Ավետիսյանը ազատվել է ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի պաշտոնից և մեկ այլ հրամանով նշանակվել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ: Այս մասին հաղորդում է ՀՀ Ոստիկանության Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը:

Ստորև ներկայացնում ենք Գագիկ Ավետիսյանի կենսագրությունը:

Ծնվել է 1965 թ. մայիսի 14-ին, Երևան քաղաքում:
1984-1986 թթ. ծառայել է զինված ուժերում,
1991 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը,
1992 թ. մայիս ամսից մինչև 1993 թ. նոյեմբեր ամիսն աշխատել է Արաբկիրի ՆԳԲ պետի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ,
1993-04.1994 թթ. եղել է ՆԳ նախարարի հատուկ հանձնարարություններով օգնական,
1994-1999 թթ. զբաղեցրել է «Զվարթնոց» օդանավակայանի ՆԳ գծային բաժնի պետի պաշտոնը,
1999-2004 թթ. աշխատել է որպես Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնի պետ,
2004-2008 թթ. եղել է Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի պետ,
2008-2010 թթ.`զբաղեցրել է Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնի պետի պաշտոնը,
2010-2012 թթ. եղել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ,
2012-2013 թթ. գրանցվել է ՀՀ ոստիկանության կադրերի ռեզերվում:
ՀՀ ոստիկանության պետի 2013 թ. ապրիլի 15-ի հրամանով նշանակվել է ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ, 2014 թ. հոկտեմբերի 3-ի հրամանով՝ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ:

Գագիկ Ավետիսյանը պարգևատրվել է ՀՀ Նախագահի 2009 թ. հրամանագրով` «Հասարակական կարգի գերազանաց պահպանման համար» մեդալով, ինչպես նաև ՀՀ ոստիկանության և այլ պետությունների ՆԳ նախարարությունների գերատեսչական մեդալներով և կրծքանշաններով:

Լուսանկարը՝ police.am-ի:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել