ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը հայտարարում է ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահի պաշտոնի թափուր տեղի համար առաջադրումներ սկսվելու մասին՝ նշված պաշտոնի թափուր տեղ առաջանալու կապակցությամբ և հիմք ընդունելով ՀՀ դատական օրենսգրքի 125-րդ հոդվածի առաջին մասը:
Հավակնորդները հայտարարությունը հրապարակվելուց հետո մինչև սույն թվականի հոկտեմբերի 15-ը /երկշաբաթյա ժամկետում/ կարող են հայտով դիմել Արդարադատության խորհրդին:
Դիմումները պետք է ներկայացնել ՀՀ Արդարադատության խորհրդի աշխատակազմ, /ք. Երևան, Վ. Սարգսյան 5, 5-րդ հարկ, 53 սենյակ/: