Ինչպես արդեն Իրավաբան.net-ը տեղեկացրել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ստորագրած հրամանագրով Գագիկ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ:
Իրավաբան.net-ը ստորև ներկայացնում է Գագիկ Հովհաննիսյանի կենսագրությունը.
Ծնվել է 1972 թվականին Գյումրի քաղաքում։
1989 թվականից մինչև 1994 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։
1995 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է ՀՀ ՆԳ և ԱԱՆ ՔԳՎ Շիրակի մարզային քննչական բաժնում՝ որպես քննիչ։
1999 թվականից մինչև 2002 թվականը զբաղեցրել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿԾ Շիրակի մարզային ստորաբաժանման պետի տեղակալի պաշտոնը։
2002 թվականից աշխատել է ՀՀ Տնտեսական դատարանի անվճարունակության մասին գործեր քննող դատավորի պաշտոնում։
2006 թվականից առ այսօր զբաղեցնում է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնը։
Լուսանկարը` court.am-ի: