Սեպտեմբերի 28-ին, ժամը 09.10-ին, ոստիկանության Անիի բաժնում հաղորդում է ստացվել, որ Քարաբերդ գյուղում վիճաբանություն է:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 09.00-ի սահմաններում, 1993 թ. ծնված Գառնիկ Հ.-ն և 1989 թ. ծնված Անդրանիկ Ա.-ն Քարաբերդ գյուղի հարակից դաշտում ծեծի են ենթարկել համագյուղացի, 1970 թ ծնված Տիգրան Հ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ըստ բժշկի տեղեկանքի՝ Տիգրան Հ.-ն ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր: