Միգրանտների ինտեգրման և վերադարձողների վերաինտեգրման շվեդական փորձը. Հայկական պատվիրակությունը Ստոկհոլմում

2014 թ. սեպտեմբերի  18-23-ը  ԵԱՀԿ երևանյան  գրասենյակի  և   <Մարդը  կարիքի մեջ>  չեխական կազմակերպության  կողմից  համատեղ  կազմակերպվել էր այցելության  Ստոկհոլմ,  Շվեդիա,  որի  նպատակն էր  ծանոթանալ  միգրանտների  ինտեգրման   և  վերադարձողների  վերաինտեգրման  ոլորտում  Շվեդիայի  ունեցած  փորձին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պաշտոնական կայքից:

Հայկական պատվիրակության կազմում  ընդգրկված էին  ներկայացուցիչներ  ՀՀ արտաքին գործերի, տարածքային  կառավարման նախարարություններից, աշխատանքի  և  սոցիալական  հարցերի  նախարարության  զբաղվածության  պետական ծառայությունից  և ՀՀ ոստիկանության  անձնագրերի  և վիզաների  վարչությունից: ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայությունը  ներկայացնում  էր  ծառայության  պետի տեղակալ Իրինա Դավթյանը:

Այցելության ընթացքում  հայկական պատվիրակության  անդամները հնարավորություն ունեցան  ծանոթանալու  միգրանտների  ինտեգրման Շվեդիայում  գործող  համակարգին ինչպես  նաև   վերադարձողների  վերաինտեգրման ուղղությամբ  գործող  ծրագրերին: Ընդ  որում   երկու  խնդրի  վերաբերյալ  էլ    ներկայացվեց  ինչպես  պետական  մարմինների  այնպես  էլ հասարակական  կազմակերպությունների  կողմից  ծավալվող գործունեությունը:

Լուսանկարը՝ smsmta.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել