Ի՞նչ է անում Փաստաբանների պալատը իրավաբանական օգնության այլընտրանքային մեխանիզմներ ստեղծելու ուղղությամբ

Հաշվի առնելով Հայաստանում բնակչության աղքատության աստիճանը` կարևոր հանգամանք է իրավաբանական օգնության այլընտրանքային մեխանիզմների ստեղծումը: Այս նպատակով դեռևս 2013 թվականից Փաստանների պալատում յուրաքանչյուր հինգշաբթի բաց դռների օր է. «Այսինքն` քաղաքացիները գալիս են այստեղ և անվճար իրավաբանական օգնություն են ստանում, դա մենք անում ենք Փաստաբանների պալատի աշխատակազմի ռեսուրսներով,- Իրավաբան.net-ին փոխանցեց ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը`  հավելելով,- սակայն մենք հասկացանք, որ գնալով քաղաքացիների քանակն ավելանում է, ընդ որում` մենք վիճակագրություն էլ ունենք, մոտ ապագայում այդ թվերն էլ կհրապարակենք: Ուստի նաև մեր փաստաբաններին ենք կոչ արել` ով հինգշաբթի օրը ցանկանում է մեզ օգնել, գալիս և մասնակցում է: Պետք է նշեմ, որ ցանկացողներ շատ կան»:

Պարոն Զոհրաբյանը նաև ասաց, որ պալատը սեփական միջոցներով անհատույց իրականացրել է սիրահայերի իրավական օգնության ծրագիրը. «Սիրահայերի հետ կապված ցանկացած խնդիրներով կցված էին տարբեր մասնագետներ, որոնք իրավաբանական խորհրդատվություն էին տալիս, եթե որևէ խնդիր էր անձը ունենում, ապա հայցադիմում էին կազմում և այլն: Այսինքն` այդ գործոնն էլ շատ կարևոր է, որպեսզի մեր հայրենակիցներին օգնենք»,- ասաց մեր զրուցակիցը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել