Վենետիկի հանձնաժողովի փորձագետների գնահատականը Սահմանադրական բարեփոխումներին. պարզաբանում է Գագիկ Ղազինյանը

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի ամփոփված և թարգմանված տարբերակը սեպտեմբերի 19-20-ը ներկայացվեց «Իրավունքի միջոցով ժողովրդավարության եվրոպական հանձնաժողովի» (Վենետիկի հանձնաժողովի) փորձագետներին: ՀՀ Նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, ԵՊՀ-ի իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը Իրավաբան.net-ին փոխանցեց, որ քննարկումները բավականին արդյունավետ են եղել. «Ներկայացված հայեցակարգի վերաբերյալ փորձագիտական մակարդակով գնահատականը բավականին դրական է եղել, իհարկե, եղել են նաև խորհուրդներ, առաջարկներ, որոնք նույնպես հաշվի կառնվի: Վենետիկի հանձնաժողովը պաշտոնապես եզրակացություն կտա, թե չեմ սխալվում, հոկտեմբերի 15-ին, որից հետո ըստ այդ եզրակացության, եթե որոշակի շտկումներ կլինեն հանձնաժողովի կողմից, հայեցակարգը կներկայացվի նախագահին»,- ասաց պարոն Ղազինյանը:

Այնուհետև նախագահը կսկսի քաղաքական քննարկումները հաստատված հայեցակարգի շուրջ. «Ընդ որում դրանք կլինեն ոչ թե ներկուսակցական, այլ բոլոր հնարավոր քաղաքական ուժերի հետ: Այսպիսով` պատրաստ հայեցակարգը կներկայացվի քաղաքական ուժերին: Չեք ուզում, ապա այսպես ասեմ` հիմնավոր չի ընկալվի հասարակության կողմից այն տեսակետը, թե չեմ ուզում, որովհետև չեմ ուզում և սրանով որևէ բան չի որոշվում, պետք է պատճառաբանված լինեն: Ամեն դեպքում այս քննարկումների արդյունքում կորոշվի նաև կառավարման ձևը և այլն»,- եզրափակեց պարոն Ղազինյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել