Սուրիկ Խաչատրյանը նշանակվեց Սյունիքի մարզպետ

ՀՀ Կառավարությունը այսօրվա նիստում Սուրիկ Խաչատրյանին նշանակեց ՀՀ Սյունիքի մարզպետ:

Կառավարության այսօրվա նիստի մանրամասները՝ քիչ ավելի ուշ:

Հիշեցնենք, որ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հունիսի 1-ին սպանվել էր Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը, իսկ նրա եղբայր Արտակ Բուդաղյանը, հրազենային վնասվածքներով հոսպիտալացվել էր։ Դեպքից հետո Սուրիկ Խաչատրյանը հանդես էր եկել հայտարարությամբ, որում տեղեկացրել էր, որ վայր է դնում մարզպետի լիազորությունները՝ մինչև նախաքննության ավարտը։ Իսկ հունիսի 6-ին Սուրիկ Խաչատրյանը իր դիմումի համաձայն ազատվել էր պաշտոնից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել