Թմրամիջոցի հյուրասիրությունը կանխվեց

ՀՀ Ոստիկանությունը հաղորդում է, որ սեպտեմբերի 24-ին, ժամը 15.45-ին, ոստիկանության կազմակերպված հանացվորության դեմ պայքարի գլխավոր և Վայոց ձորի մարզային վարչությունների ծառայողները Մալիշկա գյուղի «Մոզ» կոչվող տարածքից, թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1996 թ. ծնված Սմբատ Ս.-ին և 1996 թ. ծնված Տիգրան Ա.-ին՝ Սմբատ Ս.-ի վարած «ՎԱԶ-21110» մակնիշի ավտոմեքենայով:
Խուզարկությամբ Տիգրան Ա.-ի բաճկոնի գրպանից հայտնաբերվել է դեղնականաչավուն, չորացված, մանրացված զանգված:
Համանաման զանգված է հայտնաբերվել նաև ավտոմեքենայից:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Տիգրան Ա.-ն ցանկացել է հյուրասիրել Սմբատ Ս.-ին, ինչը կանխվել է ոստիկանության ծառայողների կողմից:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել