Փախուստ Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցից. Քրեական գործը վարույթում է

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Հատուկ քննչական ծառայության պաշտոնական կայքից:
Նախաքննությամբ պարզվել է, որ 2014թ. սեպտեմբերի 16-ին` ժամը 4-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի կալանավոր Սուրեն Գաբրիելյանը Երևանի «Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց» ՓԲԸ-ից դիմել է փախուստի: 
Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:   

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել