ՀՀ Արտակարգ Իրավիճակների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 24-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ա. Երիցյանի հրամանով փրկարար ծառայության Արագածոտնի ՄՓՎ Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Արթուր Կարապետյանին և ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի փրկարարական ֆակուլտետի դասախոս Սուսան Գևորգյանին շնորհվել է փրկարար ծառայության մայորի կոչում:
Լուսանկարը՝ mes.am-ի: