Խախտումներ և բացթողումներ կրթական ոլորտում: Վերահսկիչ պալատի հաշվետվության քննարկում ԱԺ հանձնաժողովում

Սեպտեմբերի 24-ին Արտակ Դավթյանի նախագահությամբ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից պետական բյուջեի միջոցներով իրականացվող ծառայությունների եւ ապրանքների գնումների ուղղությամբ ՎՊ իրականացրած վերահսկողության արդյունքները: Նիստին մասնակցել են ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը եւ ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից:

ՎՊ մասնագիտական հանձնաժողովի վարչության պետ Մեսրոպ Հակոբյանը նշել է, որ ՎՊ կողմից ուսումնասիրվել են մի շարք ծրագրեր եւ վերահսկողության արդյունքներով որոշ խախտումներ ու անհամապատասխանություններ են արձանագրվել հիմնականում «Հատուկ կրթություն» եւ «Մասնագիտացված հանրակրթական ուսուցում» ծրագրերի մասով:
ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը նշել է, որ վերահսկողության ընթացքում արձանագրված բոլոր խախ՟տումների եւ թերությունների վերացման եւ հետագայում դրանց բացառման նպատակով ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը, ի տարբերություն մյուս պե՟տա՟կան մարմինների, ցուցաբերել է կառուցողական մոտեցում: Ըստ ՎՊ նախագահի՝ «Վերահսկիչ պալատ եւ վերահսկվող օբյեկտ» համագործակցության շնորհիվ բացահայտված շատ խնդիրներ վերահսկողության ընթացքում ստացել են իրենց լուծումները:
ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը անդրադարձել է ՎՊ բացահայտումներին եւ դպրոցներում առկա խնդիրներին:
ԱԺ պատգամավորները եւ ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները եւս հաշվետվության վերաբերյալ ներկայացրել են իրենց նկատառումները: Նրանք անդրադարձել են «Գնումների մասին» ՀՀ օրենքի բացթողումներին, գնումների գործընթացում առկա խնդիրներին:

Լուսանկարը՝ parliament.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել