ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ նախարար Գաբրիել Ղազարյանը գտնվում է Շվեյցարիայում, որտեղ սեպտեմբերի 18-ին իր աշխատանքն է սկսել Եվրոպայի Խորհրդի կողմից անցկացվող սպորտի նախարարների համաժողովը:
Համաժողովի օրակարգում ընդգրկված են սպորտի կառավարման ոլորտում կոռուպցիայի, մարզական մրցումների ընթացքում մեքենայությունների և համաեվրոպական սպորտային համագործակցության ներկա քաղաքականությանն առնչվող այլ հարցեր:
Համաժողովի շրջանակներում նախարար Գաբրիել Ղազարյանը ստորագրել է Եվրոպայի Խորհուրդի կողմից պատրաստած մասնակի համաձայնագիր՝ ուղղված սպորտում հանդիպող հովանավորչության և մեքենայությունների դեմ պայքարին, որտեղ իրենց մեծ բաժինն ունեն նաև հակակոռուպցիոն և հակադոպինգային աշխատանքները:
Լուսանկարը՝ msy.am-ի: