Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ):

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա փուլին և հեռանկարին վերաբերող հարցեր։

Նախագահ Սերժ Սարգսյանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը մտքեր են փոխանակել նաև սեպտեմբերի 4-ին Նյուպորտում ԱՄՆ պետքարտուղարի նախաձեռնությամբ կայացած եռակողմ հանդիպման ժամանակ քննարկված հարցերի շուրջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել