Հայաստանի Հանրապետության դատախազությունը հայտարարում է Շիրակի, Տավուշի, Վայոց Ձորի մարզերի դատախազությունների տարածքային բաժինների առաջատար մասնագետների թափուր պաշտոնի զբաղեցման համար անցկացվող բաց մրցույթներ:
Տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը.
գործավարության ապահովումը, բաժնի փաստաթղթային սպասարկման, փաստաթղթաշրջանառության վարման, փաստաթղթերի պահպանության և արխիվացման, համակարգչային մուտքագրման և ելքագրման աշխատանքներ իրականացնելը, անհրաժեշտ նյութեր և տեղեկատվություն նախապատրաստելը, ինչպես նաև օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված իր լիազորություններից բխող այլ գործառույթներ իրականացնելը և այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ) կրելը:
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2014թ. սեպտեմբերի 23-ը:
Մրցույթն անցկացվելու է 2014թ. հոկտեմբերի 14-ին ժամը <<11.00>>-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության շենքում (ք.Երևան, Վ.Սարգսյան 5):
Մանրամասները՝ ՀՀ Գլխավոր դատախազության կայքում: