Վարչապետն ընդունել է ՀԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրենին

Վարչապետ Հովիկ Աբրահմյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալիի գլխավորած պատվիրակությանը: 
Վարչապետը բարձր է գնահատել Հայաստանի կառավարության և Համաշխարհային բանկի միջև համագործակցությունը և հիշեցրել, որ ներկա դրությամբ համատեղ իրականացվում է 15 ծրագիր՝ 518 մլն դոլար ընդհանուր ծավալով: «Մենք ցանկանում ենք որակապես նոր հիմքերի վրա դնել Համաշխարհային բանկի հետ փոխգործակցությունը և էլ ավելի ակտիվացնել երկկողմ փոխհարաբերությունները՝ նոր ծրագրերի իրականացման նպատակով»,- նշել է Հովիկ Աբրահամյանը և արդյունավետ համարել 2014-2017թթ. ռազմավարության շրջանակում իրականացվող փոխգործակցությունը: 
Հենրի Քերալին վարչապետին ներկայացրել է Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի նոր ղեկավար Լաուրա Բեյլիին և վստահություն հայտնել, որ վերջինս իր գործունեությամբ ոչ միայն կնպաստի, այլև նոր թափ կհաղորդի ՀՀ կառավարության հետ փոխվստահության հիմքերի վրա դրված համագործակցությանը: Հենրի Քերալին ընդգծել է, որ ՀԲ-ն պատրաստ է և շահագրգռված Հայաստանի հետ նոր հավակնոտ ծրագրերի իրականացման գործում:

Լուսանկարը՝ gov.am-ի: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել