Ոստիկանության հրամանատարաշտաբային զորավարժություն. ի գիտություն լրագրողների

ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայությունը հաղորդում է, որ սեպտեմբերի 13-ին «Արզնի» օդանավակայանի տարածքում կանցկացվի հրամանատարաշտաբային զորավարժություն՝ ոստիկանության ստորաբաժանումների և ոստիկանության զորքերի մասնակցությամբ, «Հատուկ համահավաք ջոկատի կիրառումը զանգվածային անկարգությունների կանխման և խափանման հատուկ օպերացիայում» թեմայով:
Միջոցառումը լուսաբանել ցանկացող լրագրողներին խնդրվում է սեպտեմբերի 13-ին, ժամը 8:45-ին, լինել ՀՀ ոստիկանության կենտրոնական մասնաշենքի առջև:
Հասցեն՝ Նալբանդյան 130:
Տեղեկատու հեռախոս՝ 010-54-73-14:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել