Տանտիրուհուն լոգարանում հայտնաբերել են սպանված

Սեպտեմբերի 10-ին, ժամը 15.10-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցի 4 շենքի բնակարաններից մեկի լոգարանում տանտիրուհուն հայտնաբերել են սպանված:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 10.00-ից մինչև ժամը 12.00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը դեռևս չպարզված եղանակով մուտք է գործել նշված բնակարան, բութ գործիքով 6 անգամ հարվածել 1944 թ ծնված Ռաիսա Մարգարյանի գլխին, նրան տեղափոխել լոգարան, խեղդամահ արել, այնուհետև ննջասենյակից հափշտակելով 250.000 դրամ և ոսկյա իրեր (վնասի չափը պարզվում է)` դիմել է փախուստի: 
Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով (Սպանությունը, որը կատարվել է շահադիտական դրդումներով, պատվերով, ինչպես նաև զուգորդված՝ շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով):
Նշանակվել են փորձաքննություններ:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:   

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել