Ֆրանսիայից ուղարկված ծանրոցը ստացել էր ոստիկանության աշխատակիցների պահանջով. հաղորդում

ՀՀ ֆինանսների նախարարության քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրյալ Սիմոն Ս-ն հայտնել է, որ 2014թ. մայիսի 29-ին, «Հայփոստ» ՓԲԸ-ի բաժանմունքներից մեկում ոստիկանության աշխատակիցների պահանջով ստացել է իր անվամբ Ֆրանսիայից ուղարկված, սակայն իր հետ որևէ առնչություն չունեցող ծանրոցը:

Այն ստանալուց անմիջապես հետո բերման է ենթարկվել ոստիկանության բաժին, որտեղ անձնական խուզարկությամբ ծանրոցի միջից հայտնաբերվել է «B8» գրառմամբ առանձնապես խոշոր չափերով «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց:Դեպքի առթիվ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահման ված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել