390 հազար դրամ` գնացքի տոմս ձեռք բերելու համար

ՀՀ գլխվաոր դատախազությունը «Տուր Դելիս» ընկերությանը  պետբյուջեից վճարել է 390 հազար 525  դրամ` գնացքի տոմս գնելու համար:

Փարիզ-Ստրասբուրգ ուղղությամբ ձեռք է բերվել 3 տոմս` յուրաքանչյուրը` 82 հազար 50 դրամ:

Ստրասբուրգ-Փարիզ ուղղությամբ ևս 3 տոմս` յուրաքանչյուրը 48 հազար 125 դրամ:

Գործուղման նպատակը եղել է մարդու իրավունքների հանձնակատարի և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հետ հանդիպումը:

Բացի ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանից գործուղմանը մեկնել են նաև` վերջինիս տեղակալ Էմիլ Բաբայանը և ավագ օգնական Տիգրան Խեչոյանը:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ