Ինչպե՞ս է ԱԺ-ն պատրաստվում ծախսել է իրեն հատկացվելիք 55 միլիոն դրամը

2014 թվականի պետական բյուջեով նախատեuված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից Ազգային ժողովին կհատկացվի 55 միլիոն 33 հազար դրամ:

Նշված գումարից 17 միլիոն դրամը նախատեսված է ԱԺ-ի վարչական մասնաշենքը ժամանակակից տեսահսկվող համակարգով վերազինելու համար, որը խիստ անհրաժեշտ է անվտանգության խնդիրներով պայմանավորված, 1 միլիոն 883 հազար դրամը՝ աշխատակազմի բնականոն գործունեությունն ապահովելու համար օդորակիչների ձեռքբերման համար, իսկ 3 միլիոն դրամը՝ համակարգիչների ձեռքբերման համար:

Դեռևս 2013 թվականի դեկտեմբերին Ազգային ժողովի և «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի միջև պայմանագիր է կնքվել, որի շրջանակում վերոնշյալ գումարից 33 միիլիոն 150 հազար դրամ կփոխանցվի այդ ընկերությանը «Toyota Land Cruiser» մակնիշի 4.6լ շարժիչի աշխատանքային ծավալով ավտոմեքենայի դիմաց վճարում կատարելու նպատակով:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ